Անգլիայի հավաքականի հարձակվող ՈՒեյն Ռունին հայտարարել է, որ ազգային ընտրանու կազմում մեծ ցանկություն ունի դառնալու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու. «Ես երեք գոլով եմ հետ Գրիվզից: Հրաշալի կլիներ հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու դառնալը, թեպետ երբ ես մեկնարկում էի, չէի էլ մտածում այդ մասին: Հուսով եմ, որ դուք՝ լրագրողներդ, օրերից մի օր ձեր դիմաց կտեսնեք Անգլիայի լավագույն գոլահարին»:
Տեղեկացնենք, որ Անգլիայի ազգայինի պատմության մեջ լավագույն ռմբարկուն լեգենդար Բոբի Չառլտոնն է, ում անվան դիմաց գրանցված է քառասունինը գնդակ: Ներկայումս Ռունիի խփած գոլերի քանակը քառասունմեկն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ